ԳլխավորԼուր

ՀՊՄՀ-ի 2-րդ մասնաշենքը ժամանակավորապես չի գործի

Տևական ժամանակ է՝ Խանջյան 5 հասցեում գտնվող Հայկական պետական մանկավարժական համալսարանի 2-րդ մասնաշենքը վթարային վիճակում է, հայտնում են բուհից։

«Շենքը վաղուց ուներ նորոգման կարիք, իսկ ներկայումս ավելացել են նաև ջրի արտահոսքի հետ կապված խնդիրներ, որոնք այս պահին հնարավոր չէ լուծել։ Վթարային մասնաշենքում առկա են նաև անհայտ ծագման քիմիական նյութեր, որոնք լուրջ վտանգ են ներկայացնում։

2-րդ մասնաշենքը ուսումնական չէ, վարչական է, որտեղ տեղակայված են բուհի մի քանի ստորաբաժանումներ․ բուհի ղեկավարությունը բազմիցս դիմել է պատկան մարմիններին՝ խնդրի լուծման նպատակով։

Մինչև խնդրի լուծումը՝ նպատակահարմար է գտնվել այդ մասնաշենքի ստորաբաժանումների աշխատակիցներին տեղափոխել բուհի մյուս մասնաշենքեր։

Հնարավոր անհարմարությունների համար հայցում ենք աշխատակիցների ներողամտությունը,-նշված է հաղորդագրության մեջ։