ԳլխավորԼուր

Մահացել է ՀՊՄՀ-ի դասախոս Մնացական Վիրաբյանը

Դժբախտ պատահարի հետևանքով կյանքից հեռացել է ՀՊՄՀ Օպերատորության, գեղարվեստական լուսանկարչության և սոցիալ-մշակութային գործունեության ամբիոնի դասախոս Մնացական Վիրաբյանը։ Լուսանկարչության վարպետն այս տարի էր բոլորել ծննդյան 75-ամյակը, հայտնում են Մանկավարժական համալսարանից։

Մնացական Վիրաբյանը 1966-1970թթ. սովորել էր ԵՊՀ Բանասիրական ֆակուլտետում։

2000թ-ից դասավանդում էր Մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետում։

Շուրջ երկու տասնամյակ Մնացական Վիրաբյանն ապագա օպերատորներին և լուսանկարիչներին էր փոխանցում կիրառական լուսանկարչության հմտությունները։ Մասնակցել է լուսանկարչական բազմաթիվ ցուցահանդեսների, ֆոտոմրցույթների։

«Մնացական Վիրաբյանը ոչ միայն լավ լուսանկարիչ ու մանկավարժ էր, այլև պարկեշտ անձնավորություն։ Նրա անսպասելի մահը ծանր կորուստ է իր գործընկերների և ուսանողների համար»,-aspu.am-ի հետ զրույցում ասել է Օպերատորության, գեղարվեստական լուսանկարչության և սոցիալ-մշակութային գործունեության ամբիոնի վարիչ Ռուբեն Երզինկյանը։

Մնացական Վիրաբյանի՝ վաստակաշատ մանկավարժի և լուսանկարչի հիշատակը վառ կմնա իր գործընկերների և ուսանողների սրտերում:

Նշենք, որ հուղարկավորությունը տեղի է ունեցել այսօր՝ նոյեմբերի 28-ին: