ԳլխավորԼուր

Մահացել է քանդակագործ Շավարշ Հովհաննիսյանը

Շավարշ Հովհաննիսյան

Կյանքի 89-րդ տարում, Ստեփանավանում, իր մահկանացուն կնքեց քանդակագործ, Վանաձոր-Ստեփանավան խճուղու Պուշկինյան լեռնանցքի մոտ կանգնեցված՝ ռուս մեծ բանաստեղծ Ա.Ս. Պուշկինի հուշարձանի հեղինակ Շավարշ Հովհաննիսյանը։

Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է դրամատուրգ Սամվել Խալաթյանը։

«Սերում է Լոռու տոհմիկ քարագործ վապետների գերդաստանից, հայտնի քարագործ Վարպետ Գևորգ Հովհաննիսյանի ավագ որդին է, ավագ եղբայրն է քարագործ վարպետ Ֆիրդուսի Հովհաննիսյանի և ճանաչված խաչքարագործ-վարպետ Բոգդան Հովհաննիսյանի:

Իր գերդաստանի և Լոռու քարագործ-քանդակագործ մեծ փաղանգի Նահապետ- Վարպետը հեղինակ է նաև հուշարձան-աղբյուրների, բազմաթիվ ճարտարապետական գեղադիր կառուցվածքների»,-մասնավորապես նշված է գրառման մեջ։