ԳլխավորԼուր

Զովունիում 14-ամյա տղա է կախվել. Sputnik Արմենիա

Կոտայքի մարզի Զովունի գյուղի տներից մեկում դեռահասի դի է հայտնաբերվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Քննչական կոմիտեից հայտնել են, որ 14-ամյա տղայի դին հայտնաբերվել է կախված վիճակում։ Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 23-ին։ Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասով (Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով):

Քննչական կոմիտեի տեղեկացմամբ՝ նախաքննությունը շարունակվում է։ Պարզվում են դեպքի բոլոր հանգամանքներն ու մանրամասները։

Comment here