ԳլխավորԼուր

Քաշքշուկ ԱԺ-ում՝ պատգամավորների և անվտանգության աշխատակիցների միջև. տեսանյութ

Ազգային ժողովի նիստերի դահլիճում քաշքշուկ է տեղի ունեցել  անվտանգության աշխատակիցների և ընդդիմադիր պատգամավորների միջև, այն բանից հետո, երբ անվտանգության աշխատակիցները փորձել են դահլիճից հեռացնել «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանին։

Լիաննա Մանուկյանի հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես են մի խումբ ընդդիմադիր պատգամավորներ և անվտանգության աշխատակիցներ քաշքշում միմյանց:

Միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անվտանգության աշխատակիցների էր հրավիրել պատգամավոր Աննա Մկրտչյանին դահլիճից հեռացնելու համար և նիստն ընդմիջել էր 20 րոպեով:

Comment here