ԳլխավորԼուր

Ընտրությունների արդյունքները մնացին անփոփոխ. ՍԴ-ն հրապարակեց որոշումը

Քիչ առաջ ՀՀ Սահմանադրական դատարանը հրապարակեց 2021-ի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը։

«Սահմանադրական դատարանը որոշեց ԿԸՀ 2021 թվականի հունիսի 27-ի` ՀՀ Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին թիվ 184-Ա որոշումը թողնել ուժի մեջ»,- դատարանի որոշումը հրապարակեց նախագահ Արման Դիլանյանը։

ՀՀ Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասին համաձայն՝  որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

Նշենք, որ ՍԴ-ում ընտրությունների արդյունքները վիճարկում էին «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները, «Զարթոնք» և «Հայոց հայրենիք» կուսակցությունները։

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքնեորվ խորհրդարան են անցնում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (53.92%), «Հայաստան» դաշինքը (21.04%), «Պատիվ ունեմ» դաշինքը (5.23%) (որպես երրորդ ամենաշատ ձայներ ստացած քաղաքական ուժ)։

Comment here