ԳլխավորԼուր

«Այսօր ժողովրդի 5 տոկոսն էլ չի հավատում հեղափոխությանը». Գագիկ Ծառուկյան

Ես դիմում եմ ժողովրդին, այս ամենը սկսել է այն ժամանակ, երբ մենք կազմակերպեցինք ԲՀԿ-ի քաղխորհրդի նիստ եւ նայելով իրավիճակը՝ սոցիալական, քաղաքական, տնտեսական, արտադրական, գյուղատնտեսական, առողջապահական եւ լիարժեք ներկայացրինք այն, ինչ կա: Այս մասին, այսօր՝ հունիսի 16-ին, ԱԺ-ում իր ելույթում նշեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

«Ես պատրաստ եմ ցանկացած հարցի, ցանկացած խնդրի, բայց շինծու գործ սարքելով… ամոթ է։ Դրանով Ծառուկյանին հերոսացնում եք»,-իր ելույթում մասնավորապես ասաց Ծառուկյանը:

…Ձեր 88 տոկոսը, որ կար, էսօր 7 տոկոս էլ չկա, գնացեք մարզերը, ժողովրդի հետ քննարկեք: Այսօր ժողովրդի 5 տոկոսն էլ չի հավատում հեղափոխությանը։ Դուրս եկեք փողոց տեսեք։

Փողոց փակեցիք, մտաք Ռադիոտուն՝ ոչ մեկիդ ոչ մի բան չարեցին, …ձեր հպարտ ցավը տանեմ»,-նշեց Ծառուկյանը։

«Ես ցանկացած հարցով պատրաստ եմ: Գոնե հարգանք ունեցեք, հայ եղեք, քրիստոնյա եղեք: Տղան թող մնա տանը տղամարդ: Հերը ստեղ ա: Հորը կամ կալանավորեք ժամանակավոր, բայց տղու վրա մի սարքեք, մարդ եղեք: Դա անբարոյականություն է:

Անկախ նրանից ընդդիմադիր, թե իշխանություն, ամեն մարդ պետք է մարդկային զգացմունք ունենա…

…Ես կարող եմ ձեն չհանեմ, ինձ համար հանգիստ ապրեմ, բայց սիրտս տրաքում ա: Ասում ա՝ վարկի հիմնական պատճառը ժողովուրդն է, որ մասկա չի դնում: Դուք եք ձախողել, ձեր երեխաներն ու ծնողներն են հիվանդանում:

Ասում ա՝ ով Ծառուկյանին դեմ չքվեարկի, դա մեր հեղափոխության վերջն է լինելու: Ձեր հեղափոխության վերջը եկել է»,-հայտարարեց Ծառուկյանը:

Դուք պատասխանատվություն եք կրում ժողովրդի առաջ,-ասաց Ծառուկյանը եւ տեղեկացրեց, որ իրեն կրկին կանչել են ԱԱԾ՝ հարցաքննության։

Comment here