ԳլխավորԿրթություն

Արցախի պետական համալսարանը հայտարարում է մագիստրատուրայի 2020-2021 ուստարվա ընդունելություն

Արցախի պետական համալսարանը հայտարարում է մագիստրատուրայի 2020-2021 ուսումնական տարվա ընդունելություն։

Փաստաթղթերն ընդունվում են ուսուցման անվճար համակարգի համար ս.թ. հունիսի 22-ից մինչև հուլիսի 10-ը, իսկ ուսուցման վճարովի համակարգի համար՝ ս.թ. հունիսի 22-ից մինչև օգոստոսի 20-ը:
Քննությունները կկազմակերպվեն օգոստոսի 24-ից մինչև 28-ը:
Բոլոր մասնագիտությունների գծով ուսուցման անվճար համակարգի անցումային շեմ է համարվում 16 միջին որակական գնահատականը:
Բոլոր մասնագիտությունների գծով ուսուցման վճարովի համակարգի անցումային շեմ է համարվում 13 միջին որակական գնահատականը:

📌 Մագիստրատուրա ընդունվելու համար դիմորդները պարտավոր են ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

1️⃣ դիմում-հայտ, որտեղ դիմորդը կարող է նշել առավելագույնը 3 մագիստրոսական ծրագիր,
2️⃣ բակալավրի, դիպլոմավորված մասնագետի, մագիստրոսի դիպլոմի և դրա հավելվածի (միջուկի) պատճենները,
3️⃣ 3 լուսանկար (3×4) չափսի,
4️⃣ անձնագրի պատճենը,
5️⃣ ինքնակենսագրություն,
6️⃣ հրատարակված գիտական աշխատությունների ցուցակը (դրանց առկայության դեպքում)
7️⃣ զինվորական գրքույկի պատճենը,
8️⃣ փաստաթղթերի ընդունելության և ձևակերպման համար՝ 1500 դրամ, քննությունների կազմակերպման և անցկացման համար՝ ևս 1500 դրամ (գանձվող վճարի անդորրագիրը): Անկախ մրցույթին կամ քննությանը մասնակցելու հանգամանքից ու արդյունքից, վճարված գումարը վերադարձման ենթակա չեն:
9️⃣ Արագակար

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ԱրՊՀ ուսումնական գործընթացի կազմակերպման բաժին կամ զանգահարել 0479 5 01 67 հեռախոսահամարին:

Մասնագիտությունների ցանկին կարող եք ծանոթանալ հղումով։

Comment here