ԳլխավորԼուրԿրթությունՈւսումնառություն արտերկրում

Մրցույթ` Հորդանանի թագավորությունում մագիստրոսական կրթություն ստանալու համար

Հորդանան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2022-2023 ուստարվա համար հայտարարում է մրցույթ` Հորդանանի Հաշիմյան Թագավորության բարձրագույն ուսումնական հաստատություններում հետևյալ մասնագիտություններով մագիստրոսական կրթություն ստանալու նպատակով (20 կրթաթոշակային տեղ)՝

«Տեղեկատվական տեխնոլոգիաներ», «Ճարտարապետություն և շինարարություն», «Հնագիտություն», «Լեզվաբանություն», «Բժշկություն», «Արաբերեն լեզու», «Իսլամագիտություն»:

Մրցույթը հաջողությամբ հաղթահարած թեկնածուների ուսումը կիրականացվի ամբողջությամբ անվճար՝ Հորդանանի Հաշիմյան Թագավորության բյուջեի միջոցների հաշվին։

Մրցույթին կարող են մասնակցել բուհերի շրջանավարտ և ավարտական կուրսում սովորող ՀՀ քաղաքացիները: Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են դիմել միայն մեկ մասնագիտության համար:

Կրթաթոշակներին հավակնող դիմորդները պետք է ներկայացնեն

• դիմում և դիմում-հարցաթերթիկ` մրցույթին մասնակցելու համար, որտեղ պետք է նշվի նախընտրած մասնագիտությունը (ձևերը կցվում են),

• հորդանանյան կողմից ներկայացված հարցաթերթիկ,

• ավարտական փաստաթղթի՝ դիպլոմի և դիպլոմի հավելվածի (միջուկի) պատճենները` անգլերեն թարգմանված և նոտարական հաստատմամբ,

• բակալավրի ավարտական կուրսերում սովորողները՝ ակադեմիական տեղեկանք ամբողջ ուսումնառության վերաբերյալ` նոտարի կողմից անգլերեն թարգմանված և նոտարական հաստատմամբ,

• անձնագրի պատճենը,

• ինքնակենսագրություն (CV)` անգլերեն,

• բժշկական տեղեկանք (հավելված)` անգլերեն,

• 3×4 չափի 4 գունավոր լուսանկար,

• արական սեռի անձինք՝ զինվորական գրքույկի կամ կցագրման վկայականի պատճենը կամ զորակոչային տեղամասից համապատասխան տեղեկանք:

Պահանջվող փաստաթղթերի բնօրինակների փաթեթը պետք է ներկայացնել 2 օրինակով՝ պատճենի հետ (1+1):

Փաստաթղթերն ընդունվում են 2022 թվականի ապրիլի 14-ից մինչև ապրիլի 29-ը ներառյալ` երկուշաբթի-ուրբաթ օրերին՝ ժամը 10:00-17:00: Ընդմիջում՝ ժամը 13:00-14:00:

Մագիստրոսական կրթության համար դիմորդների մրցույթը կկազմակերպվի` համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի 2007 թվականի դեկտեմբերի 6-ի N1193-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրատուրայի ընդունելության և ուսուցման կարգի»:

Մրցույթին մասնակցել ցանկացողները փաստաթղթերը պետք է ներկայացնեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության արտաքին կապերի բաժին (հասցե՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3, Կառավարական տուն 2, 311 և 313 սենյակներ, հեռ.՝ +37410 599644; +37410 599646

Լրացուցիչ տեղեկությունների համար կարելի է դիմել վերոնշյալ հեռախոսահամարներով: