ԳլխավորԿրթությունՈւսումնառություն արտերկրում

Մագիստրոսական ծրագիր՝ Լեհաստանի Գժեգոժևսկայի համալսարանում

Լեհաստանի Մարիա Գժեգոժևսկայի համալսարանում մեկնարկել է «Children’s Rights and Childhood Studies» (MICRACS) մագիստրոսական ծրագրի հայտերի ընդունելությունը:

Դիմորդները պետք է ունենան բակալավրի որակավորում կրթության, առողջապահության, սոցիալական աշխատանքի, իրավունքի, մշակութային հետազոտությունների կամ սոցիալական գիտությունների ոլորտներում: Կրթական այլ որակավորումներ ունեցող անձինք կարող են դիմել, եթե նրանց մասնագիտական դաշտը զուգորդվում է կրթության, առողջապահության, իրավունքի, սոցիալական և երեխաների խնամքի փորձի հետ:

Դիմորդների՝ երեխաների հետ աշխատանքային փորձը պարտադիր պայման է:

ԵՄ անդամ չհանդիսացող երկրների ուսանողների համար ուսման վճարը կազմում է 19.000 լեհական զլոտի (մոտ 4300 դոլար, ներառյալ գրանցման վճարը):

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2022 թվականի դեկտեմբերի 31-ն է։

Ծրագրի վերաբերյալ տեղեկությունը հասանելի է հետևյալ հղումով՝ https://bit.ly/3uzCVsT։