«PACIFIC» ծրագիրն առաջարկում է երկամյա կրթաթոշակներ՝ Լեհաստանի գիտությունների ակադեմիայի ինստիտուտներից մեկում (69 ինստիտուտ) կամ Վարշավայի մոլեկուլային և բջջային կենսաբանության միջազգային ինստիտուտում սովորելու համար:
Կրթաթոշակներին կարող են դիմել ասպիրանտներ կամ առնվազն 4 տարվա համարժեք հետազոտական փորձով անձինք, որոնք վերջին երեք տարվա ընթացքում Լեհաստանում անցկացրել են առավելագույնը 12 ամիս:
Նախքան «PACIFIC» կրթաթոշակին դիմելը դիմորդը պետք է գտնի համապատասխան ինստիտուտ և հեռանկարային ղեկավար, որը կպարտավորվի աջակցել վերջինիս հետազոտությանը:
«PACIFIC» կրթաթոշակառուներին կտրամադրվի ամսական մոտ 2500 եվրո նպաստ և ցանկացած ոլորտում մինչև 93.000 եվրո բյուջեով հետազոտություն իրականացնելու հնարավորություն:
Դիմում-հայտերն ընդունվում են 2 ժամկետով՝
• 2021 թվականի մարտի 15-2021 թվականի հունիսի 30
• 2021 թվականի սեպտեմբերի 15-2021 թվականի դեկտեմբերի 30
Առավել մանրամասն՝ այստեղ։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։