ԳլխավորԼուրԿրթություն

Ուսման հրավեր՝ Նիժնի Նովգորոդի մանկավարժական համալսարանում սովորելու համար

ՌԴ Նիժնի Նովգորոդի Կ. Մինինի անվան պետական մանկավարժական համալսարանը բակալավրի, դիպլոմավորված մասնագետի և մագիստրատուրայի կրթական ծրագրերով հրավիրում է ուսանելու հետևյալ ֆակուլտետներում`

• հումանիտար գիտություններ,

• հոգեբանություն և մանկավարժություն,

• բնագիտական, մաթեմատիկական և համակարգչային գիտություններ,

• դիզայն, արվեստ և մեդիատեխնոլոգիաներ,

• ֆիզիկական կուլտուրա և սպորտ,

• կառավարում և սոցիալ-տեխնիկական սերվիս:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ կից նյութից և բուհի կայքից՝ https://mininuniver.ru/: