Խորհրդարանը հունիսի 4-ին ընդունել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանի հեղինակած ««Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Նոր փոփոխության համաձայն՝ տվյալ ոլորտում բարձրագույն կրթություն ունեցող, բայց մանկավարժի որակավորում չունեցող անձինք կարող են որպես ուսուցիչ աշխատել դպրոցում, եթե ուսուցչի թափուր հաստիքը չի համալրվել մանկավարժի որակավորում ունեցողի կողմից։
Անհրաժեշտ պայման կլինի մանկավարժության ուղղությամբ առնվազն 30 կրեդիտ հավաքելը։
Նշենք, որ մասնագետների բացի պատճառով 2019-20թթ.–ին Հայաստանի 32 դպրոցում ֆիզիկա և քիմիա առարկաները չեն դասավանդվել, մի քանի դպրոցում էլ՝ մաթեմատիկա։ Իսկ 2020-21-րդ ուսումնական տարում ոչ մի դիմորդ ֆիզիկա մասնագիտությունը չի ընտրել մանկավարժական մասնագիտացում ունեցող բուհերում։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։