ԳլխավորԼուր

2020 թվականին տարակարգ է ստացել 114 ուսուցիչ

Ուսուցիչը՝ գրատախտակի մոտ

2020 թվականին որակավորման տարակարգ է շնորհվել ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում աշխատող 114 ուսուցչի, որոնցից 110-ին՝ որակավորման առաջին աստիճանի, 4-ին՝ երկրորդ աստիճանի, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Համաձայն ՀՀ կառավարության 1745 որոշմամբ հաստատված` ատեստավորման միջոցով որակավորում ստացած պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչներին հավելավճար տալու մասին կարգի` տարակարգ ստացած ուսուցչին ուսումնական հաստատությանը հատկացված միջոցների հաշվին տրվում է հավելավճար՝ առաջին աստիճանի որակավորման տարակարգի համար` մանկավարժական դրույքի 10 տոկոսի, երկրորդ աստիճանի որակավորման տարակարգի համար` մանկավարժական դրույքի 20 տոկոսի չափով:

Comment here