ԳլխավորԼուր

Կամավոր ուսուցիչների հավաքագրում Արցախի համար

Սախարովի անվան համար 8 միջնակարգ դպրոցը Ստեփանակերտում, Արցախ

«Մաթեմիկ» նախագծի հեղինակ Տիգրան Առուշանյանը Արցախի համար կամավոր ուսուցիչների հավաքագրման առաջարկով է հանդես եկել.

«Սիրելի հայրենակիցներ, Արցախում ստեղծված իրավիճակով պայմանավորված, ինչպես գիտենք, տուժում է նաև մեր երեխաների կրթությունը։ Արդեն մի քանի անգամ կազմակերպել ենք կամավոր ուսուցիչների հավաքագրում, ովքեր օնլայն դասավանդել են մեր Արցախի երեխաներին և արդյունքները հրաշալի են ուղղակի։

Եվ այսպես` հավաքում ենք մի հզոր կամավոր ուսուցիչների թիմ, ովքեր պատրաստ են`

  • շաբաթական երկու օր երկուական ժամ օնլայն դասավանդել դպրոցական որևէ առարկա,
  • տևողությունը՝ 4-5 ամիս։

Եկեք կանգնենք մեր երեխաների կողքին, շատ ժամանակ կամավոր ուսուցիչները դառնում են մոտիվացիայի աղբյուր ու ոգեշնչում են մեր բալեքին չկոտրվել ու շատ մեծ երազել։
Սկզբի համար, եթե դուք որևէ առարկայի գիտակ եք ու կարծում եք, որ կարող եք դրեք + »։