ԳլխավորԽոսք

Ատեստավորել՝ այո, բայց ի՞նչ չափանիշներով. «Առավոտ»

Ուսուցիչը՝ գրատախտակի մոտ

Վերջերս Հայաստանում ուսուցիչների կամավոր ատեստավորում է անցկացվել, որը հնարավորություն է տալիս նրանց մի մասին ավելի բարձր աշխատավարձ ստանալ. մեր երկրում աշխատող 37000 ուսուցչից 900-ն է մասնակցել, որոնց 53%-ը չի հաղթահարել ատեստավորման անցողիկ շեմը:

Զուտ տեսականորեն՝ ուսուցիչների մեջ տարբերակում դնելը ճիշտ է, սակայն պետք է հասկանանք, թե ի՞նչ էր իրենից ներկայացնում կոնկրետ այս ատեստավորումը, եւ ի՞նչ հարց էին լուծում առաջարկվող թեսթերը:

Ես մեջբերում անեմ պատմության ուսուցիչ Վահրամ Թոքմաջյանի, ես կասեի, շատ տեղին գրված հոդվածից: Պարզելու համար, թե որքան լավ ուսուցիչ ես դու, առաջարկվում է պատասխանել հետեւյալ հարցին՝ որտեղի՞ց է վերցրած այս մեջբերումը. «Քաղաքից տեղում էին նետեր, ինչպես անձրեւն ամպերից, պարսատիկների քարերն անձրևի կաթիլների պես․․․ պարիսպներից թափվում էին ամբողջ տարին աղմկոտ սուլոցով։ Օրերն անցնում էին, ամիսները՝ երկարում․․․»։ Եթե դու գիտես, թե ո՛ր ճակատամարտի մասին է խոսքը, ուրեմն կստանաս 30 կամ 50 հազար դրամ ավելի բարձր աշխատավարձ, քան նրանք, ովքեր այդ մեջբերման աղբյուրը չգիտեն:

Բայց ամբողջ խնդիրն այն, որ եթե անգամ մարդը նման բան չգիտի, ապա դա իմանալը երկու րոպեի խնդիր է. copy է անում այդ տողերը, այնուհետեւ paste է անում google – ի մեջ եւ հարցի պատասխանն իմանում է: Հետեւաբար, որեւէ իմաստ չկա ինքնին այդ տեղեկությամբ ծանրաբեռնել ուսուցիչներին եւ աշակերտներին: Ենթադրում եմ, որ այդ թեսթերը կազմողները տարիքով ինձնից փոքր են, բայց նրանք, ըստ ամենայնի, ավելի շատ են վստահում 20-րդ դարի 70-ականների խորհրդային դպրոցին, քան ես:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ «Առավոտ»-ում։

Comment here