Մայիսի 9-ին՝ Հաղթանակի ու խաղաղության տոնի առիթով, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի։
«Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ ծաղկեպսակի զետեղումից հետո Վեհափառ հայրապետն աղոթք բարձրացրեց առ Աստված Հայրենական մեծ պատերազմում և Արցախյան հերոսամարտերում զոհված ու հայրենիքի համար իրենց կյանքն ընծայաբերած քաջ հայորդիների հոգիների հանգստության և խաղաղության համար»,-հայտնում են Մայր աթոռի տեղեկատվական համակարգից:







