Աշխարհի առաջատար բուհերԳլխավորԼուրԿրթություն

2024 թ. աշխարհի լավագույն համալսարաները ըստ ShanghaiRanking-ի (ARWU)

Հարվարդի համալսարանի գրադարանը

ShanghaiRanking Consultancy-ը հրապարակել է աշխարհի համալսարանների՝ 2024 թ. ակադեմիական վարկանիշային ցանկը (ARWU,The Academic Ranking of World Universities)։

Աշխարհի համալսարանների ակադեմիական վարկանիշը (ARWU) առաջին անգամ հրապարակվել է 2003 թվականի հունիսին Համաշխարհային կարգի համալսարանների կենտրոնի (CWCU), Շանհայի (Չինաստան) Ցյաո Տոնգի համալսարանի բարձրագույն կրթության դպրոցի (նախկին բարձրագույն կրթության ինստիտուտ) կողմից և թարմացվում է ամեն տարի:

2009 թվականից ShanghaiRanking Consultancy-ն հրապարակում է աշխարհի համալսարանների ակադեմիական վարկանիշը (ARWU)։

ShanghaiRanking Consultancy-ը լիովին անկախ բարձրագույն կրթության վերլուծության կազմակերպություն է և իրավաբանորեն չի ենթարկվում որևէ համալսարանի կամ պետական գործակալության:

ARWU-ն օգտագործում է վեց օբյեկտիվ չափանիշներ աշխարհի համալսարանները դասակարգելու համար, ներառյալ Նոբելյան մրցանակներ և Ֆիլդսի մեդալներ ստացած շրջանավարտների և աշխատակիցների թիվը, Clarivate-ի կողմից ընտրված հաճախ մեջբերված հետազոտողների թիվը, Nature և Science ամսագրերում հրապարակված հոդվածների քանակը, Science Citation Index Expanded™-ի և Social Sciences Citation Index™-ինդեքսավորված հոդվածների քանակը Web of Science™-ում, ինչպես նաև համալսարանի գործունեության ցուցանիշները տվյալ պետության բնակչության մեկ շնչի հաշվով:

Ավելի քան 2500 համալսարաններ ամեն տարի հայտնվում են ARWU-ի վարկանիշում, հրապարակվում են լավագույն 1000-ը:

Եվ այսպես, ARWU – 2004-ի առաջին եռյակում են Հարվարդի համալսարանը (ԱՄՆ, 100 միավոր), Սթենֆորդի համալսարանը (ԱՄՆ, 75.6) ու Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը (ԱՄՆ, 69.5)։

Առաջին տասնյակում են նաև Քեմբրիջի (Մեծ Բրիտանիա, 67.8), Կալիֆոռնիայի Բերկլիի (ԱՄՆ, 62.0), Օքսֆորդի (Մեծ Բրիտանիա, 60.0), Փրինսթոնի (ԱՄՆ, 58.8) համալսարանները։ 8-րդ հորիզոնական նույն միավորներով կիսում են Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտը (ԱՄՆ, 55.1) ու Կոլումբիայի համալսարանը (ԱՄՆ, 55.1)։ Տասնյակը եզրափակում է Չիկագոյի համալսարանը (ԱՄՆ, 54.4)։

Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը ցանկում ներկայացված չեն։

Իրանի 9 համալսարանները կիսում են 401-1000-րդ, Ռուսաստանի 7 համալսարանները՝ 101-900-րդ, Թուրքիայի 10 համալսարանները՝ 401-1000-րդ տեղերը։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews

Լուսանկարում՝ Հարվարդի համալսարանի գրադարանը։