ԳլխավորԼուր

Աշխարհի լավագույն համալսարաններն ըստ CWUR-ի (2022-23)

Աշխարհի համալսարանների վարկանիշային կենտրոնը (The center for world university rankings, CWUR) հրապարակել է լավագույն բուհերի ցանկը։ 19,788 «թեկնածուներից» ընտրվել են 2 հազարը։

Եվ այսպես՝ առաջին երեք տեղերը «գրավել են» ԱՄՆ բուհերը՝ Հարվարդի համալսարան (ԱՄՆ) 100-ից 100 միավորով, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ (ԱՄՆ, 96.7), Ստենֆորդի համալսարան (ԱՄՆ, 95.1)։

4-ից 10-րդ տեղերում են Քեմբրիջի համալսարանը (Միացյալ թագավորություն, 94.1), Օքսֆորդի համալսարանը (Միացյալ թագավորություն, 93.3), Փրինսթոնի համալսարանը (ԱՄՆ, 92.6), Չիկագոյի համալսարանը (ԱՄՆ, 92.0), Կոլումբիայի համալսարանը (ԱՄՆ, 91.5), Փենսիլվանիայի համալսարանը (ԱՄՆ, 91.1) եւ Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտը (ԱՄՆ, 90.7)։

Հայկական գիտական հիմնարկներից ցանկի 795-րդ հորիզոնականում է Երևանի ֆիզիկայի ինստիտուտը (ԵրՖԻ), որը հիմնադրվել է 1943 թ.-ին, որպես Երևանի պետական համալսարանի մասնաճյուղ։

Հարեւան երկրներից Թուրքիան ցանկում ներկայացված է 56, Իրանը՝ 38, Վրաստանը՝ 3 համալսարաններով ու ինստիտուտներով։

Ադրբեջանից ցանկում ընդգրկված է Ֆիզիկայի ինստիտուտը (1353-րդ հորիզոնական)։