Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտը (California Institute of Technology; կրճատ՝ Caltech) մասնավոր գիտահետազոտական ինստիտուտ է Փասադենայում (Կալիֆոռնիա, ԱՄՆ)։ Աշխարհի առաջատար բուհերից է, ԱՄՆ-ի՝ ճշգրիտ գիտությունների եւ ճարտարագիտության մեջ մասնագիտացած երկրորդ առաջատար բուհը Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ։
Աշխարհի լավագույն բուհերի առաջին տասնյակում է։
Կալտեխը հայտնի է նաեւ ռեակտիվ շարժման լաբորատորիայով, որն արձակում է ԱՄՆ տիեզերագիտության կենտրոնի՝ ՆԱՍԱ-ի ավտոմատ տիեզերական սարքավորումների մեծ մասը։
Բուհն ունի գիտական և տեխնիկական ուղղվածությամբ վեց ակադեմիական բաժանմունք։
Հիմնադրվել է 1891 թվականին գործարար եւ քաղաքական գործիչ Էյմոս Թրուփի կողմից եւ կոչվել է նրա անունով։ Մի քանի անվանափոխումից հետո 1920-ին (այլ տվյալներով՝ 1921) անվանվել է Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտ։
Ուսանողների թիվը համեմատաբար քիչ է՝ մոտ 2200, որից 1200՝ ասպիրանտ։ Դասախոսների թիվը մոտավորապես 800 է։
Կալտեխ ընդունվելու համար պետք է.
-հանձնել TOEFL,
-բակալավրիատի համար՝ հանձնել SAT, մաթեմատիկայի 2-րդ աստիճանի քննություն, ինչպես նաեւ պրոֆիլային քննություն մոլեկուլյար բնագիտություն, քիմիա, ֆիզիկա կամ բնապահպանություն առարկաներից։
-ներկայացնել 3 երաշխավորական նամակ, որոնցից մեկը՝ մաթեմատիկայի ուսուցչից, մեկը՝ հումանիտար առարկայի ուսուցչից։
-մագիստրատուրա ընդունվելու համար հարկավոր է հանձնել GRE։
Առաջին կուրսեցիներից պահանջվում է նաեւ խնամակալների կամ ծնողների կողմից հարկերը վճարելու վերաբերյալ տեղեկանք։
Հայտերը կարելի է ներկայացնել այստեղ։
Կեցության ծախսերը՝ ամսական 800-1500 դոլար։
Ուսման վարձը՝ տարեկան 48 000 դոլար։
Հասցեն՝ 1200 E California Blvd, Pasadena, CA 91125, USA
Կայքը՝ https://www.caltech.edu
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։