Աշխարհի առաջատար բուհերԳլխավորԿրթություն

Աշխարհի առաջատար բուհերը. 2021

Աշխարհի 2021 թվականի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատությունների ցանկն է ներկայացրել topuniversities.com կայքը։

Ցանկում ներառված է 1187 անվանում։

Առաջին տասնյակում են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը (ԱՄՆ, 100 միավոր), Սթենֆորդի համալսարանը (ԱՄՆ, 98.4), Հարվարդի համալսարանը (լուսանկարում) (ԱՄՆ, 97.9), Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտը (ԱՄՆ, 97), Օքսֆորդի համալսարանը (Միացյալ Թագավորություն, 96.7),  Ցյուրիխի շվեյցարական դաշնային տեխնոլոգիական ինստիտուտը (Շվեյցարիա, 95), Քեմբրիջի համալսարանը (Միացյալ Թագավորություն, 94.3), Լոնդոնի կայսերական քոլեջը (Միացյալ Թագավորություն, 93.6), Չիկագոյի համալսարանը (ԱՄՆ, 93.1),  Լոնդոնի համալսարանական քոլեջը (Միացյալ Թագավորություն, 92.9)։

Տասնյակում գտնվող համալսարանները նույնն են, ինչ 2020 թվականի ցանկում, միայն մի քանի տեղափոխումներ են եղել։

Հայաստանի ոչ մի բուհ չի ներառվել ցանկում։ Տարածաշրջանի մյուս երկրներից ցանկում ներառված են Վրաստանը՝ Թբիլիսիի պետական համալսարանը (601-650 հորիզոնական), Ադրբեջանը՝ Բաքվի պետական համալսարան, Բաքվի տնտեսագիտական պետական համալսարան (1001+), Թուրքիայի 3 համալսարան (2-ը Ստամբուլում, 1-ը՝ Անկարայում, 465-560), Իրանի 3 համալսարան (երեքն էլ Թեհրանում, 409-600 հորիզոնական)։

Comment here