Աշխարհի առաջատար բուհերԳլխավորՈւսումնառություն արտերկրում

Հարվարդի համալսարան

Հարվարդի համալսարանը (անգլ.՝ Harvard University), մասնավոր գիտահետազոտական համալսարան է՝ տեղակայված ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Քեմբրիջ քաղաքում։ Հիմնադրվել է 1636 թվականի սեպտեմբերի 8-ին։ Անվանվել է ի պատիվ ամերիկացի միսիոներ և բարերար Ջոն Հարվարդի, ով կրթօջախին է կտակել իր կարողության կեսն ու հսկայական գրադարանը։ Համարվում է աշխարհի լավագույն համալսարաններից մեկը։

383 տարվա ընթացքում 9 աշակերտ ունեցող ոչ մեծ քոլեջը դարձել է խոշոր համալսարան՝ աշխարհի տարբեր երկրներից ավելի քան 20 հազար ուսանողներով։ Դասախոսների թիվն անցնում է 2 հազարը։

Բաժանված է 11 առանձին ակադեմիական ենթաբաժանումների միջև՝ 10 ֆակուլտետ և Ռեդքլիֆի անվան հետազոտությունների ակադեմիա, որոնք ունեն իրենց մասնաշենքերը  Քեմբրիջում, Բոստոնում եւ Սոմերվիլում։

Հարվարդի համալսարանը կարող է հպարտանալ ավելի քան 2 հազար հեկտար զբաղեցնող հսկայական մասնաշենքով, որը հագեցած է տեխնիկայի վերջին խոսքով եւ ներառում է համաշխարհային մակարդակի բարձրակարգ գիտական լաբորատորիաներ, մարզական կենտրոններ, թանգարաններ, գրադարան, սրճարաններ եւ ակումբներ։

Հարվարդի համալսարանի գրադարանը աշխարհի ամենամեծ ակադեմիական գրապահոցն է, որտեղ կա 18 մլն գիրք։

Համալսարանում գործում է ավելի քան 400 ուսանողական կազմակերպություն, այդ թվում՝ ստեղծագործական եւ մասնագիտական միություններ եւ 42 մարզական ակումբ։

ԱՄՆ-ի նախագահներից ութը Հարվարդի շրջանավարտներ են։ Համալսարանի հետ առնչություն են ունեցել նաև 47 Նոբելյան մրցանակակիրներ, 32 նահանգապետներ, Պուլիցերյան մրցանակի 48 դափնեկիրներ։

Լավագույն ֆակուլետներից են՝ սոցիալական գիտություններ, քաղաքականություն եւ իրավագիտություն, բուսաբանություն եւ պատմություն, մաթեմատիա, ֆիզիկական գիտություններ։

Հարվարդի «Հարվարդ Կրիմսոն» համալսարանային ակումբը համալսարանային առաջնությունների (NCAA) շրջանակներում հանդես է գալիս 41 սպորտաձևերում։

Հարվարդի համալսարանը համագործակցում է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ, որի հետ 1900 թվականին միաձուլման համաձայնություն էր կայացվել, սակայն հետագայում այդ մտքից հրաժարվել են։

Հարվարդում ուսումնառության գինը տարեկան միջինը 67 հազար դոլար է (ֆինանսական օգնություններ ստանալուց հետո՝ միջինը 15 հազար դոլար

Հասցեն՝ Oxford Street, Cambridge, MA 02138

Կայքը՝ https://www.harvard.edu/

 

 

Comment here