Աշխարհի առաջատար բուհերԳլխավորՈւսումնառություն արտերկրում

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ (Massachusetts Institute of Technology, MIT) համալսարան և հետազոտական ​​կենտրոն Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Հիմնադրվել է 1861 թվականին։ Գտնվում է Մասաչուսեթս նահանգի Քեմբրիջ քաղաքում։ Աշխարհի ամենահեղինակավոր տեխնիկական կրթական հաստատություններից է։

ՄՏԻ-ն աշխարհի հեղինակավոր համալսարանների վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է առաջատար դիրքեր (2020-ին՝ առաջին հորիզոնական)։ Առաջատար է ռոբոտաշինության և արհեստական բանականության ոլորտներում։ Այստեղ ուսումնասիրում են նաեւ կառավարում, տնտեսագիտություն, լեզվաբանություն, քաղաքագիտություն և փիլիսոփայություն, ֆիզիկական գիտություններ և ճարտարագիտություն, էլ. կենսաբանություն, տնտեսագիտություն, լեզվաբանություն և մենեջմենթ։

Ներկայիս 168 ակր (68 հա) զբաղեցնող համալիրը բացվել է 1916 թվականին և ձգվում է 1 մղոն (1.6 կմ) Չարլզ գետի հյուսիսային ափի երկայնքով։

Ունի շուրջ 1000 դասախոս եւ բակալավրիատի ու մագիստրատուրայի ավելի քան 11 հազար ուսանող (այդ թվում ավելի քան 3700-ը՝ այլ երկրներից)։

Ուսումնառության գինը տարեկան միջինը 53 հազար դոլար է՝ գումարած կեցության ծախսերը՝ սկսած 10 հազար դոլարից։

Հասցեն՝ 77 Massachusetts Ave, Cambridge, MA 02139, ԱՄՆ
Կայքը՝ https://www.mit.edu/

Comments (1)

  1. […] այսպես՝ QS World University Rankings-2024-ի առաջին տասնյակում են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը (100 միավոր 100-ից), Քեմբրիջի համալսարանը […]

Comment here