Ցյուրիխի շվեյցարական դաշնային տեխնոլոգիական ինստիտուտը հիմնադրվել է 1855-ի հոկտեմբերի 16-ին։ Այն ոչ միայն Շվեյցարիայի, այլեւ Եվրոպայի ու աշխարհի լավագույն բուհերից է, Եվրոպայի լավագույն տեխնիկական կրթություն տվող հաստատությունը, որի շրջանավարտներից ու դասախոսներից 21-ն արժանացել են Նոբելյան մրցանակի։ Ամենանշանավորը նրանցից Ալբերտ Էյնշտեյն է։
Ներկայիս անվանումը ստացել է 1911 թվականին։ Ուսանողների թիվը 18600 է։
Ուսումնական տարին բաժանվում է 2 կիսամյակի՝ աշնանային (սեպտեմբերից դեկտեմբերի կես) եւ ամառային (փետրվարի վերջից հունիսի սկիզբ)։
Դասավանդումն իրականացվում է գերմաներեն կամ անգլերեն լեզուներով։
Ուսման վարձը բակալավրիատում եւ մագիստրատուրայում 1 տարվա համար կազմում է 1160 շվեյցարական ֆրանկ (գրեթե նույնքան ԱՄՆ դոլար), դոկտորանտուրայում՝ 1200 շվեյցարական ֆրանկ։
Ցյուրիխի շվեյցարական դաշնային տեխնոլոգիական ինստիտուտն ունի 5 ֆակուլտետ՝ ճարտարագիտական (ինժեներական), բնական գիտությունների եւ մաթեմատիկայի, բնական գիտությունների, մենեջմենթի եւ սոցիալական գիտությունների։
Դիմորդներին ներկայացվող պահանջները.
-ներկայացնել միջնակարգ կրթության ատեստատ եւ հանձնել ընդունելության կրճատ քննություն մասնագիտական առարկաներից եո գերմաներեն լեզվից կամ
-ներկայացնել միջնակարգ կրթության ատեստատ եւ հանձնել ընդունելության ամբողջական քննություն 9 առարկաներից,
-մինչեւ հուլիսի 10-ը գրանցվել քննություններ հանձնելու համար,
-եթե ուսումնական դասընթացն անցկացվելու է անգլերեն լեզվով, պահանջվում է անգլերենի հավաստագիր (IELTS, TOEFL եւ այլն),
-ծննդյան վկայականի թարգմանություն՝ նոտարի հաստատմամբ, միջնակարգ կրթության ատեստատի բնօրինակը նոտարի կողմից հաստատված թարգմանությամբ,
-2 լուսանկար (անձնագրի լուսանկարի չափով),
-հաշվառման վճարի (110 շվեյցարական ֆրանկ) եւ ընդունելության քննություններին մասնակցելու վճարի (380 շվեյցարական ֆրանկ) անդորրագրերը։
Կայքը՝ https://ethz.ch
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։