Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսի հարուցած թոքաբորբով հիվանդացածների թիվը հասել է 40 171-ի, մահացածների թիվը 908 է, տեղեկացնում է «Ինտերֆաքսը»։
Անցած մեկ օրում մահացել է 97 մարդ (91-ը՝ Հուբեյի նահանգում)։
Երկրի հիվանդանոցներում ներկայում բուժվում է գրեթե 35 հազար մարդ, նրանցից 6,5 հազարի վիճակը գնահատվում է ծանր:
Չինաստանում կորոնավիրուսի դեմ պայքարելու համար հատկացվել է ավելի քան 10 միլիարդ դոլար։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։