ԳլխավորԽճանկար

Կոլորադոյի համալսարանի շրջանավարտները կարող են «կանեփագիտության» աստիճան ստանալ

2020-ի աշնանը Կոլորադոյի պետական համալսարանի (ԱՄՆ, Պուեբլո)  շրջանավարտները կարող են կանեփի, բուսաբանության եւ քիմիայի գծով աստիճան ստանալ, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։

«Կանեփն ու մարիխուանան առաջատար դիրք են զբաղեցնում երկրի տնտեսության բազմաթիվ ճյուղերում։ Մենք ոչ կողմ ենք, ոչ էլ դեմ կանեփին։ Մենք այն գիտություն ենք համարում եւ պետք է սովորեցնենք ուսանողներին զբաղվել այդ գիտությամբ»,-ասել է համալսարանի պրոֆեսոր Դեյվիդ Լեմպոն։

Արդեն հայտնի է, որ ծրագրի շրջանակներում ուսանողները պետք է ուսումնասիրեն վերլուծական քիմիա, նեյրոբուսաբանություն, բիոքիմիա եւ գենետիկա, սակայն նրանց չի թույլատրվելու աշխատել հոգեմետ նյութերով։

 

Comment here