ԳլխավորԼուր

Սպիտակ տունը նացիզմին հաղթողներ է անվանել միայն ԱՄՆ-ին ու Մեծ Բրիտանիային

Սպիտակ տունը ԱՄՆ-ին եւ Մեծ Բրիտանիային անվանել է նացիզմին հաղթած երկրներ։ Համապատասխան հայտարարությունը հրապարկվել է ԱՄՆ վարչակազմի Instagram-ի էջում։

Շնորհավորական հաղորդագրությունում նշվում է, որ 1945-ի մայիսի 8-ին Ամերիկան եւ Մեծ Բրիտանիան «հաղթանակ են տարել նացիստների նկատմամբ»։

«Ամերիկայի ոգին միշտ կհաղթի։ Վերջիվերջո, այդպես էլ լինում է»,-նշված է տեքստում։ Խորհրդային Միության մասին (որի մաս էր կազմում Խորհրդային Հայաստանը) որեւէ բառ չի նշվում։

ԱՄՆ-ում ՌԴ դեսպանն արդեն հայտարարել է, որ Մոսկվան չպետք է լռի՝ Մեծ Հայրենական պատերազմում ԽՍՀՄ-ի դերը նվազեցնելու անթույլատրելի փորձերի դեպքում։

Comment here