ԳլխավորԼուր

Մահացել է ռոքնռոլի հիմնադիրներից մեկը՝ Լիթլ Ռիչարդը

Այսօր՝ մայիսի 9-ին, 87 տարեկան հասակում մահացել է ամերիկացի երգիչ-երգահան, “Tutti Frutti” երգի հեղինակ Լիթլ Ռիչարդը (Ռիչարդ Փենիման), տեղեկացնում է Rolling Stone” պարբերականը։

Մահվան պատճառը չի նշվում։

Լիթլ Ռիչարդը ճանաչում է ձեռք բերել “Tutti Frutti”, “Good Golly Miss Molly”, “Lucille” երգերի շնորհիվ։

Նա առաջիններից էր, ում անունը գրանցվել է ռոքնռոլի Փառքի սրահում։

Թողարկել է տասնյակ սինգլներ եւ ալբոմներ։

Comment here