ԳլխավորԼուր

Մահացել է դերասան Արթուր Դիլանյանը. մահը վրա է հասել ելույթի պահին

Մոսկվայում մահացել է թատրոնի եւ կինոյի ռուս դերասան Արթուր Դիլանյանը: Այս մասին հայտնում է РЕН ТВ-ն։

Դիլանյանն իրեն վատ է զգացել ВДНХ-ի բեմերից մեկի վրա ելույթի ժամանակ, շտապօգնություն են կանչել, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել արտիստի կյանքը։ Նախնական տվյալներով՝ մահվան պատճառ է դարձել սրտի սուր անբավարարությունը։

Արթուր Դիլանյանը եղել է Մոսկվայի հայկական թատրոնի դերասան, զբաղվել է նաեւ կրկնօրինակմամբ, հանդես է եկել որպես սցենարիստ եւ պրոդյուսեր։ Լայն հանրությանը նա առաջին հերթին հայտնի էր իր մասնակցությամբ այնպիսի հայտնի սերիալներում, ինչպիսիք են «Խոհանոց», «Վորոնինները», «Վերջին Մագիկյանը», «Ջոկերը», «Երկու անգամ երկուս»։

Սեպտեմբերի 9-ին նա կդառնար 60 տարեկան։

Comment here