ԳլխավորԼուր

Մարտական դիրքում հայտնաբերվել է 19-ամյա զինվորի դի

Հուլիսի 14-ին, ժամը 10։25-ի սահմաններում, հանրապետության արևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի մարտական դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արսեն Արմենի Մանուկյանի (ծնվ. 2003թ.) դին՝ գլխի շրջանում հրազենային վիրավորումով։

Տեղեկությունը հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից։

Տարվում է քննություն՝ դեպի հանգամանքները լիարժեք պարզելու համար։