ԳլխավորԼուր

Բաստիլի գրավման օրն է, Ֆրանսիայի ազգային տոնը

1789 թվականի հուլիսի 14-ին Ֆրանսիայի Փարիզ քաղաքում ապստամբները գրավել են ամրոց, զինանոց և քաղաքական բանտ Բաստիլը։

Չնայած այդ ժամանակ բանտը ուներ ընդամենը յոթ բանտարկյալ, այն համարվում էր թագավորության խորհրդանիշերից մեկը, և նրա անկումը համարվում է Ֆրանսիական հեղափոխության սկիզբը։

Ֆրանսիայում հուլիսի 14-ը համարվում է ազգային տոն և անվանվում է Բաստիլի օր։