ԳլխավորԼուր

ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանին արգելել են մտնել Հայաստան

ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանին արգելել են մուտք գործել Հայաստան, գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։

«Ադրբեջանից և Թուրքիայից հետո Հայաստանը դարձավ երրորդ երկիրը, որտեղ ինձ արգելված է մուտք գործել։ Դա արվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական հրամանով»,- գրել է նա։

Փափազյանը նշել է, որ այս գիշեր Երևան է ժամանել, իրեն բերման են ենթարկել օդանավակայանում և վերցրել անձնագիրը։