ԳլխավորԼուր

Հայաստանը կունենա 78 համայնք. օրենքն ընդունվեց

Ազգային ժողովն երկրորդ ընթերցմամբ հավանություն տվեց համայնքների խոշորացման մասին նախագծին։ Կառավարության ներկայացրած օրենքի նախագծով առաջարկվում է Հայաստանի 441 համայնքներ միավորել 37 համայնքային փնջերում:

Նախատեսվում է խոշորացնել Արագածոտնի մարզի 69, Արարատի մարզի 105, Արմավիրի մարզի 82, Գեղարքունիքի մարզի 62, Լոռու մարզի 43, Կոտայքի մարզի 30, Շիրակի մարզի 40, Վայոց Ձորի մարզի 5, Տավուշի մարզի 3 համայնքներ։

Ընդհանուր առմամբ, Հայաստանը կունենա 78 համայնք, որոնցից 71-ը՝ միավորված:

Համայնքների խոշորացման արդյունքում համայնքապետարանները չեն փակվի, համայնքապետարանում կաշխատի առնվազն 2 աշխատակից:

Նախագծին կողմ են քվեարկել 63 պատգամավոր, 0՝ դեմ, 0՝ ձեռնպահ։

Քվեարկության չեն մասնակցել «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները։

Փոփոխությունների հաստատումից հետո կնշանակվեն համայնքի ավագանու նոր` արտահերթ ընտրություններ։ ԿԸՀ որոշմամբ` այս տարի ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն հոկտեմբերի 17-ին, նոյեմբերի 14-ին ու դեկտեմբերի 5-ին։

Comment here