ԳլխավորԼուր

Ֆրանս-հայկական կենտրոնի ուսանողները ցուցադրել են իրենց կարած հագուստները

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի CEPFA20 հանդիսավոր միջոցառման ընթացքում ցուցադրվել են կենտրոնի ուսանողների կողմից կարված հագուստները։

«Միջոցառման վայրը պատահական չէր ընտրված: Դեֆիլեի առաջին մասը՝ հայկական զարդանախշերով հավաքածուն, կրում էր «Կոմիտաս» խորագիրը:

Իսկ հայ-ֆրանսիական դարավոր բարեկամությունը վկայակոչող Լեժե-Քոչար հավաքածուն կտորի վրա կատարված բատիկա է, որը ծնվել է ժամանակակից արվեստի հայ և ֆրանսիացի հայտնի նկարիչներ և քանդակագործներ Երվանդ Քոչարի և Ֆերնան Լեժեի ստեղծագործությունների մոտիվների հիման վրա:

Փոքրիկների դեֆիլեն և «Գարուն» հավաքածուն ուղղակի հրաշք էին»,-նշված է կենտրոնի ֆեյսբուքյան էջում։