ԳլխավորԼուր

Հայաստան-Իսլանդիա՝ 2-0

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը քիչ առաջ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում հաղթեց Իսլանդիայի հավաքականին՝ 2-0։

Սա երկրորդ հանդիպումն էր Ֆուտբոլի աշխարհի 2022թ առաջնության եվրոպական ընտրական J խմբում։

Խաղի 53-րդ րոպեին հաշիվը բացեց Տիգրան Բարսեղյանը։ 74-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Խորեն Բայրամյանը։

Մինչ այս Հայաստանի հավաքականը մարտի 25-ին արտագնա խաղում հաղթել էր Լիխտենշտեյնի հավաքականին։

Հաջորդ հանդիպումը կկայանա մարտի 31-ին. Հայաստանի հավաքականը կհյուրընկալի Ռումինիայի ընտրանուն։

Comment here