ԳլխավորԼուր

Հենրիխ Մխիթարյանը հաջողություն է մաղթել Հայաստանի հավաքականին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ, «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հաջողություն է մաղթել ընտրանուն Աշխարհի առաջնության որակավորման փուլի Իսլանդիայի դեմ խաղում:

«Հերթական կարևոր հանդիպումը Իսլանդիայի դեմ: Հաջողություն տղաներ»,-գրել է նա:

Հիշեցնենք, որ Մխիթարյանը վնասվածքի պատճառով չի կարողացել միանալ հավաքականին։

Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին մարտի 28-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կհյուրընկալի Իսլանդիայի հավաքականին: Հանդիպումը կմեկնարկի 20:00-ին:

Նախորդ խաղում Հայաստանի ընտրանին հաղթել էր Լիխտենշտեյնի հավաքականին։

ՀՖՖ-ի լուսանկարում՝ Հայաստանի հավաքականի նախահանդիպումային մարզումը, 27 մարտի, 2021

Comment here