ԳլխավորԼուր

«Ռոման» դարձավ Կոնֆերենցիաների լիգայի գավաթակիր

Իտալական «Ռոման» դարձավ Կոնֆերենցիաների լիգայի առաջին խաղարկության հաղթողը: Մայիսի 25-ին Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում կայացած եզրափակիչում Ժոզո Մոուրինյուի թիմը հիմնական ժամանակում առավելության հասավ Նիդեռլանդների «Ֆեյենորդի» նկատմամբ:

17-րդ րոպեին փոխարինվեց Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը նոր էր ապաքինվել վնասվածքից: Հավանաբար, Մխիթարյանի մոտ զգացնել տվեց նույն վնասվածքը: Հայ ֆուտբոլիստի փոխարեն խաղադաշտ դուրս եկավ Սերխիո Օլիվեիրան:

Այսպիսով, «Ռոման» հաղթեց Կոնֆերենցիաների լիգայի գավաթը: Ժոզե Մոուրինյոն դարձավ առաջին մարզիչը, որը հաղթեց եվրագավաթային բոլոր տիտղոսները (Չեմպիոնների լիգայ, Եվրոպայի լիգայ և Կոնֆերենցիաների լիգա)։: