ԳլխավորԼուր

Ֆուտբոլի ԱԱ. Խորվաթիան հաղթեց Մարոկկոյին ու գրավեց 3-րդ տեղը

Ֆուտբոլի աշխարհի առաջնության երրորդ տեղի համար խաղում Խորվաթիան 2-1 հաշվով հաղթեց Մարոկկոյին։

Խորվաթիայի հավաքականը 1998թ․ ԱԱ-ի բրոնզե, 2018թ․ ԱԱ-ի արծաթե մեդալակիր է։ Մարոկկոն ԱԱ-ի կիսաեզրափակիչ հասած առաջին աֆրիկյան եւ արաբական թիմն է։

Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչում Խորվաթիան 0:3 հաշվով պարտվել էր Ամերիկայի գավաթակիր Արգենտինային, Մարոկկոն 0:2 հաշվով պարտություն էր կրել աշխարհի չեմպիոն Ֆրանսիայից։

Քաթարում ընթացող Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչը կկայանա վաղը՝ դեկտեմբերի 18-ին։ Ուժերը կչափեն Ֆրանսիայի ու Արգենտինայի հավաքականները։

Լուսանկարը՝ championat.com-ի