ԳլխավորԼուր

Ֆուտբոլի Աշխարհի առաջնություն-2022. ժամանակացույց

Նոյեմբերի 20-ին Քաթարում մեկնարկել է Ֆուտբոլի Աշխարհի 22-րդ առաջնությունը։ Մրցաշարի բացման խաղում հանդիպել են Քաթարի և Էկվադորի հավաքականները։ Տանտերերը պարտվել են 0-2 հաշվով։

Առաջնությունը կտևի մինչև 2022 թվականի դեկտեմբերի 18-ը։

Աշխարհի առաջնությունն առաջին անգամ է անցկացվում Մերձավոր Արևելքում, ինչպես նաև առաջին անգամ աշնանն ու ձմռանը։ Սա ՖԻՖԱ-ի վերջին Աշխարհի առաջնությունն է, որի եզրափակիչ փուլին մասնակցում է 32 թիմ: Խաղերը կկայանան 8 մարզադաշտում։

Քաթարում կառուցվել են նոր մարզադաշտեր, հյուրանոցներ, առևտրի և ժամանցի կենտրոններ, օդանավակայան, մետրո, հիվանդանոցներ և բազմաթիվ այլ ենթակառուցվածքներ։ Ընդհանուր առմամբ ծախսվել է առնվազն 220 միլիարդ դոլար. սա բացարձակ ռեկորդ է։

Համեմատության համար նշենք, որ 2014-ին Բրազիլիան ծախսել էր մոտ 15 միլիարդ դոլար, 2018-ին Ռուսաստանը ծախսել էր ընդամենը 11 միլիարդ 600 միլիոն դոլար։

Այս մրցաշարը կառանձնանա նաև նրանով, որ առաջին անգամ պատմության մեջ աշխարհի ֆուտբոլի առաջնության խաղերը կսպասարկեն նաև կին մրցավարներ։

Քաթարի իշխանություններն աշխարհի առաջնության ժամանակ արգելել են մարզադաշտերում գարեջրի վաճառքը։ Երկրպագուներն ալկոհոլ կարող են գնել միայն արտոնագրված վայրերում, որոնք բավական հեռու են մարզադաշտերից։

Ներկայացնում ենք հանդիպումների ժամանակացույցը

նոյեմբերի 20
20:00. Քաթար – Էկվադոր. (A խումբ)

նոյեմբերի 21
17:00. Անգլիա – Իրան. (B խումբ)
20:00. Սենեգալ – Նիդերլանդներ. (A խումբ)
23:00. ԱՄՆ – Ուելս. (B խումբ)

նոյեմբերի 22
14:00. Արգենտինա – Սաուդյան Արաբիա. (C խումբ)
17:00. Դանիա – Թունիս. (D խումբ)
20:00. Մեքսիկա – Լեհաստան. (C խումբ)
23:00. Ֆրանսիա – Ավստրալիա. (D խումբ)

նոյեմբերի 23
14:00. Մարոկկո – Խորվաթիա. (F խումբ)
17:00. Գերմանիա – Ճապոնիա. (E խումբ)
20:00. Իսպանիա – Կոստա Ռիկա. (E խումբ)
23:00. Բելգիա – Կանադա. (F խումբ)

նոյեմբերի 24
14:00. Շվեյցարիա – Կամերուն. (G խումբ)
17:00. Ուրուգվայ – Հարավային Կորեա. (H խումբ)
20:00. Պորտուգալիա – Գանա. (H խումբ)
23:00. Բրազիլիա – Սերբիա. (G խումբ)

նոյեմբերի 25
14:00. Ուելս – Իրան. (B խումբ)
17:00. Քաթար – Սենեգալ. (A խումբ)
20:00. Նիդերլանդներ – Էկվադոր. (A խումբ)
23:00. Անգլիա – ԱՄՆ. (B խումբ)

նոյեմբերի 26
14:00. Թունիս – Ավստրալիա. (D խումբ)
17:00. Լեհաստան – Սաուդյան Արաբիա. (C խումբ)
20:00. Ֆրանսիա – Դանիա. (D խումբ)
23:00. Արգենտինա – Մեքսիկա. (C խումբ)

նոյեմբերի 27
14:00. Ճապոնիա – Կոստա Ռիկա. (E խումբ)
17:00. Բելգիա – Մարոկկո. (F խումբ)
20:00. Խորվաթիա – Կանադա. (F խումբ)
23:00. Իսպանիա – Գերմանիա. (E խումբ)

նոյեմբերի 28
14:00. Կամերուն – Սերբիա. (G խումբ)
17:00. Հարավային Կորեա – Գանա (H խումբ)
20:00. Բրազիլիա – Շվեյցարիա. (G խումբ)
23:00. Պորտուգալիա – Ուրուգվայ. (H խումբ)

նոյեմբերի 29
19:00. Էկվադոր – Սենեգալ. (A խումբ)
19:00. Նիդերլանդներ – Քաթար. (A խումբ)
23:00. Իրան – ԱՄՆ. (B խումբ)
23:00. Ուելս – Անգլիա. (B խումբ)

նոյեմբերի 30
19:00. Ավստրալիա – Դանիա. (D խումբ)
19:00. Թունիս – Ֆրանսիա. (D խումբ)
23:00. Սաուդյան Արաբիա – Մեքսիկա. (C խումբ)
23:00. Լեհաստան – Արգենտինա. (C խումբ)

դեկտեմբերի 1
19:00. Կանադա – Մարոկկո. (F խումբ)
19:00. Խորվաթիա – Բելգիա. (F խումբ)
23:00. Կոստա Ռիկա – Գերմանիա. (E խումբ)
23:00. Ճապոնիա – Իսպանիա. (E խումբ)

դեկտեմբերի 2-ը
19:00. Գանա – Ուրուգվայ. (H խումբ)
19:00. Հարավային Կորեա – Պորտուգալիա. (H խումբ)
23:00. Սերբիա – Շվեյցարիա. (G խումբ)
23:00. Կամերուն – Բրազիլիա. (G խումբ)

Աշխարհի առաջնության փլեյ-օֆֆի ժամանակացույց

դեկտեմբերի 3
19:00. 1/8 եզրափակիչ. A1-B2
23:00. 1/8 եզրափակիչ. C1-D2

դեկտեմբերի 4
19:00. 1/8 եզրափակիչ. D1-C2
23:00. 1/8 եզրափակիչ. B1-A2

դեկտեմբերի 5-ը
19:00. 1/8 եզրափակիչ. E1-F2
23:00. 1/8 եզրափակիչ. G1-H2

դեկտեմբերի 6
19:00. 1/8 եզրափակիչ. F1-E2
23:00. 1/8 եզրափակիչ. H1-G2

9 դեկտեմբերի
19:00. 1/4 եզրափակիչ
23:00. 1/4 եզրափակիչ

դեկտեմբերի 10
19:00. 1/4 եզրափակիչ
23:00. 1/4 եզրափակիչ

դեկտեմբերի 13
23:00. 1/2 եզրափակիչ

դեկտեմբերի 14
23:00. 1/2 եզրափակիչ

դեկտեմբերի 17
19:00. Հանդիպում 3-րդ տեղի համար

դեկտեմբերի 18
19:00. Եզրափակիչ