Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Երևանում Փաշինյանի հետ միասին ներկա կգտնվի Հայաստան-Վրաստան ֆուտբոլային հանդիպմանը։
Այդ մասին տեղեկանում ենք Կոբախիձեի X-ի գրառումից։
Հիշեցնենք` ՈւԵՖԱ Ազգերի լիգայի 2024/2025 թթ. խաղարկության անցումային փլեյ-օֆֆ փուլի Հայաստան-Վրաստան հանդիպումը կկայանա Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Խաղը սկսվելու է ժամը 21։00-ին։
Լուսանկարը՝ արխիվային