ԳլխավորԼուր

Հայաստանում կորոնավիրուսից եւս 2 մարդ է մահացել

Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով վարակված 2 մարդ է մահացել, իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Ցավով պետք է նշեմ, որ վերջին 1 ժամվա մեջ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում երկու մահ ունեցանք՝ 55 տարեկան կնոջ և 73 տարեկան տղամարդու, որոնք ունեին կորոնավիրուսային հիվանդություն՝ զուգակցված այլ քրոնիկական հիվանդություններով։

Բժիշկներն արեցին ամեն հնարավորը նրանց կյանքը փրկելու համար, ինչը ցավոք չհաջողվեց…

Ցավակցում եմ նրանց հարազատներին»,-նշված է գրառման մեջ։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսով վարակված մարդու առաջին մահը Հայաստանում գրանցվել էր մարտի 26-ին։

Comment here