ԳլխավորԼուր

Հայաստանը պատասխանել է Լուկաշենկոյին

ԱԳՆ, ԿԳՄՍՆ. 08.04.2021

ՀՀ արտգործնախարարությունն անդրադարձել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Հայաստանի վերաբերյալ աղմկահարույց հայտարարությանը։

«Համոզված ենք, որ Բելառուսի նախագահի աշխարհաքաղաքական ինքնատիպ վերլուծությունները նպատակ ունեն սպասարկելու առաջին հերթին սեփական ներքին քաղաքական օրակարգը և որևէ առնչություն չունեն Հայաստանի և նրա արտաքին քաղաքականության հետ»,-նշված է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի ֆեյսբուքյան էջում։

Տեղեկացնենք, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում, անդրադառնալով Ռուսաստան-Բելառուս միութենական պետությանը, մասնավորապես, նշել էր. «Հայաստանը փախչելու տեղ չունի… ինչ է, կարծում եք, նրանք ինչ-որ մեկին պե՞տք են…»։