ԳլխավորՀայաստանս

«Շրջայց» Հայաստանի մարզերով. Բարձրաքաշ Սուրբ Գրիգորի վանք

Բարձրաքաշ Սուրբ Գրիգորի վանք (Լոռի, Դսեղ գյուղից 2 կմ հյուսիս-արևելք)

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն Պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ը առաջարկում է  «շրջել» Հայաստանի մարզերով, բացահայտել ու ճանաչել գուցե ոչ այնքան հայտնի, բայց և հրաշակերտ, դարերի պատմություն ունեցող արժեքավոր մեր հուշարձանները։

Բարձրաքաշ Սուրբ Գրիգորի վանք. գտնվում է Լոռու մարզում, Դսեղ գյուղից 2 կմ հյուսիս-արևելք։ Միջնադարյան (X-XIII դդ.) վանական համալիր է: Հիմնական հուշարձանախումբը բաղկացած է իրար կից երկու եկեղեցիներից և գավթից, որից հարավ գտնվում են համալիրի մյուս կառույցները` Ս. Հարություն մատուռը («Ագռավիտապան»), Մամիկոնյանների տոհմական գերեզմանատունը, ձիթհանը:

Ձորում գտնվում է վանքապատկան կամուրջը:

Սուրբ Գրիգոր եկեղեցին համալիրի պահպանված հուշարձաններից հնագույնն է, որը թվագրվում է մոտավորապես X դ.:

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews