ԳլխավորԼուր

ՌԴ-ի եւ Հայաստանի միջև կանոնավոր չվերթների վերսկսկման ժամկետները հայտնի չեն

Հայաստանի և Ռուսաստանի միջև կանոնավոր չվերթների վերսկսկման ժամկետները քննարկման փուլում են:

Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը խորհուրդ է տալիս Հայաստան մեկնել ցանկացող քաղաքացիներին ավիատոմսեր ձեռք բերելու հարցում առաջնորդվել միայն չվերթների վերականգնման մասին պաշտոնական տեղեկատվությամբ՝ այլևայլ խնդիրներից խուսափելու նպատակով։

Դեսպանությունից հայտնել են, որ ավիատոմսերի վաճառքի ռուսաստանյան որոշ կայքեր այս օրերին սկսել են առաջարկել ս/թ․ օգոստոսի 1-ից ՌԴ տարբեր քաղաքներից դեպի Հայաստան կանոնավոր չվերթների տոմսեր, մինչդեռ երկու պետությունների միջև կանոնավոր ավիափոխադրման վերսկսման գործընթացը դեռևս ավարտված չէ, իսկ չվերթների վերսկսման ժամկետները՝ քննարկման փուլում են։

«Կանոնավոր չվերթների վերականգնման ժամկետների հստակեցման վերաբերյալ տեղեկատվություն ստանալուն պես կհայտնենք:

Առաջիկայում դեռևս շարունակվելու են իրականացվել չարտերային չվերթները։ Դրանց ժամանակցույցը մշտապես հրապարակվում է դեսպանության սոցիալական ցանցերի էջերում»,- տեղեկացնում են դեսպանությունից։

Comment here