ԳլխավորԼուր

Եվս 10 գերի վերադառնում է Հայաստան

Ադրբեջանը Եվրամիության միջնորդությամբ Հայաստանին է հանձնել 10 զինծառայողների։ Նրանք գերի էին ընկել նոյեմբերի 16-ին։

Այս մասին տեղեկացնում է Sputnik Ադրբեջանը՝ հղում անելով Ադրբեջանի Գերիների, անհետ կորածների ու պատանդների պետական հանձնաժողովին։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 4-ին Հայաստան էին վերադարձել նոյեմբերի 16-ին գերեվարված ևս 10 զինծառայողներ։

Դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կայացել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Հաջորդ օրը կրկին Բրյուսելում հանդիպել էին Նիկոլ Փաշինյանը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Իլհամ Ալիևը։