2021 թվականի հունիսի 16-ի դրությամբ գտնվելու վայրն անհայտ զինծառայողների և քաղաքացիական անձանց թվաքանակը կազմում է 275 անձ։ Այս տեղեկությունը հրապարակել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն։
Ավելի վաղ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Կոտայքի մարզում իր համակիրների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Արցախյան 44–օրյա պատերազմում անհետ կորածների թիվը 1064 է՝ որպես ապացույց հրապարակելով Զինծառայության ապահովագրման հիմանդրամի հաշվետվությունը, որտեղ գրված է նվիրատվությունների քանակը ծանր վիրավոր և անհետ կորած զինվորների ընտանիքներին։
Հավելենք, որ Արցախյան 44-օրյա պատերազմում որպես հայկական կողմի զոհերի թիվ վարչապետի պաշտոնակատարը նշել է 3700-ը, ոչ պաշտոնապես շրջանառվում է մոտ 5 հազար թիվը։
Գերիների թվի վերաբերյալ պաշտոնական տվյալներ չկան։ Ոչ պաշտոնապես նշվում է մոտ 200 թիվը։ Հրադադարի հաստատումից ի վեր Հայաստան է վերադարձել 88 հայ գերի։
Վիրավորների թիվը, պաշտոնական նախնական տվյալներով, մոտ 11 հազար է։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։