Արցախյան պատերազմ-2020ԳլխավորԼուր

ՊԲ-ն թշնամու մարտական ուղղաթիռ է խոցել, որն ընկել է Իրանի տարածքում

զինվոր, բանակ, արցախյան պատերազմ

Արցախի Պաշտպանության բանակը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 1-ին արցախա-ադրբեջանական հակամարտության գոտու հարավային հատվածում՝ Վարազաթումբ (Լելե Թեփե) տարածքում, ՊԲ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի մարտական ուղղաթիռ, որն ընկել է Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում:

«Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է՝ նշվածը իր մեջ որևէ միտումնավորություն չի պարունակում, և քանի որ Ադրբեջանի սանձազերծած մարտական գործողություններն ընթանում են ԻԻՀ սահմանին շատ մոտ, ցավոք, նման դեպքերն անխուսափելի են»,- այս մասին ասված է հաղորդագրության մեջ:

Comment here