Արցախյան պատերազմ-2020ԳլխավորԽոսք

Ես էն զինվորն եմ, որը նահանջել չի պատրաստվում. ինձ միայն թիկունքում գտնվողների հավատն է պետք

Ես վերջին զինվորն եմ և ամուր կանգնած եմ էն տարածքում, որը թիկունքում գտնվողներից որոշները մտովի հանձնել են։ Մարդիկ, եթե անգամ վերջինն եմ, բայց ես կամ։

Մատներս վերքերով ու կոշտուկներով պատված էն զինվորն եմ ես, որ ձգանը սեղմելիս մտքում մեկի բախտն եմ փորձում՝ էս մեկը մամայի բախտից, էս մյուսն էն սևաչյա գեղեցկուհու։ Հա, բոլորիդ բախտավոր եք լինելու, գրեթե փուստ չեմ տալիս։

Հրետանավոր էն լույս տղերքից մեկն եմ, որ պայթյունի ձայներից խաղաղ պահերին ականջներումս ծզզոց եմ լսում, բայց գիտեմ՝ էդ ձայնն է խաղաղության տանող ճանապարհը։

Ես էն կին դիպուկահարն եմ, որի ձեռքը չի դողում կրակելիս ու որը կրակելիս շունչը պահել գիտի՝ ի տարբերություն թիկունքում գտնվող շատերի…

Ես էն հայրն եմ, որի որդին իր հետ նույն դիրքում է ու կռվելիս աչքի պոչով միշտ որդուն ու մյուս ջահելներին է հսկում, ինքը հեչ՝ իր կյանքն ապրել է։

Ես էն զինվորն եմ, որը նահանջել չի պատրաստվում, որն անգամ վերջին մեկ թիզ հողի վրա կանգնած է մնալու՝ ինձ միայն թիկունքում գտնվողների հավատն է պետք. ինձ հավատալով վերջին փամփուշտով էլ հաղթելու ենք։

ԿԱՐԻՆԵ ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆ-ի ֆեյսբուքյան էջից

Comment here