ԳլխավորՀայաստանս

«Մենք ամուր ենք մեր լեռների պես». զինծառայողների տեսաուղերձը՝ հայ ժողովրդին

Առաջնագծում գտնվող զինծառայողները տեսաուղերձով դիմել են հայ ժողովրդին՝ կոչ անելով անհոգ լինել և զբաղվել առօրյա գործերով։

Տեսանյութը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղադրել է Ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի պաշտոնական ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Զինծառայողներից մեկը նշում է, որ իրենք առաջնագծում են և կատարում են իրենց առջև դրված մարտական խնդիրը։

«Մենք ամուր ենք մեր լեռների պես»,- բացականչում են տղաները։

Comment here