Սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի բացարձակ հաղթող Արթուր Ավետիսյանը դարձել է Վառնայում կայացած World Challenge Cup միջազգային մրցաշարի հաղթող, հայտնում է Հայաստանի սպորտային մարմնամարզության ֆեդերացիան:
Ավետիսյանը օղակների վարժությունում առաջինն էր 14.233 միավորով: Այս մրցաձևում երկրորդը Գերմանիան ներկայացնող Արթուր Սահակյանն էր:
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews



